ԳլխավորԼուր

Հայաստանում արգելվեց առևտրի կենտրոնների, գիշերային ակումբների, խաղատների գործունեությունը

Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրության պայմաններում արգելվեց առևտրի կենտրոնների (բացառությամբ սննդի), գիշերային ակումբների, պարահրապարակների, խաղատների, բուքմեյքերների, կինոթատրոնների գործունեությունը:

Այս մասին նշվում է Հայաստանում արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշման մեջ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործունեության այդ տեսակները արգելվում են մինչև ապրիլի 14-ը:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020թ. մարտի 22-ին՝ ժամը 00:01-ից:

Որոշման հավելվածով սահմանվում են գործունեության հետևյալ տեսակները՝

1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության

2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն

3. Կինոֆիլմերի ցուցադրում

4. Խաղատներ

5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ

Comment here