ԳլխավորԼուր

Ստեփանակերտում 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ է հայտնաբերվել

ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի բնակչից ստանալով ահազանգ՝ այսօր վաղ առավոտյան չպայթած զինամթերքի հայտնաբերման նպատակով մեկնել են նշված տեղամաս և իրականացրել հետախուզական աշխատանքներ, որի ընթացքում հայտնաբերվել է 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տեղամաս և ոչնչացվել: