ԳլխավորԼուր

Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները մասնակցել են IRZ-ի կազմակերպած սեմինարին

Հունվարի 18-ին Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները մասնակցել են Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդումը» ծրագրի շրջանակում անցկացվող սեմինարին: Այն նվիրված էր հաղորդակցության ռազմավարության պլանավորմանը:

Սեմինարը վարում էր հաղորդակցության գծով ավագ փորձագետ Սաշա Օլիվեր Ռուխը:

Մասնակցում էին նաև հայաստանյան մի շարք պետական կառույցների ներկայացուցիչներ: