ԳլխավորԼուր

Սեմինար՝ դատախազների համար

Փետրվարի 11-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար` «Էթիկայի և բարեվարքության հարցերը արդարադատության համակարգում. միջազգային լավագույն գործելակերպերը և Լատվիայի փորձը» թեմայով: Սեմինարների այս շարքն իրականացնում է Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում:

Սեմինարը, որին մասնակցում էին դատախազներ, վարում էր հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Դիանա Կուրպնիեցեն: