Նոյեմբերի 1-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց դատախազների թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված անձանց: Դիպլոմ ստացավ 17 ունկնդիր, հայտնում են Ակադեմիայի լրատվական ծառայությունից:
Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին ավարտելու կապակցությամբ և ընդգծեց, որ Ակադեմիայի գործունեության գնահատականը կախված է նաև շրջանավարտների դրսևորած վարքագծից և գործառույթների իրականացման որակից:
«Ակադեմիայում անցած մասնագիտական պատրաստումը կարևոր նախադրյալ է պատճաշ և բարձր մակարդակով ծառայություն իրականացնելու համար: Ձեր աշխատանքով է պայմանավորված Հայաստանում օրինականության ամրապնդումը, և ես հուսով եմ՝ դուք քաջ գիտակցում եք, թե որքան բարդ ու պատասխանատու շրջափուլ է սկսվում»,- նշեց ռեկտորը՝ բարի երթ մաղթելով շրջանավարտներին: