ԳլխավորԼուրԿրթություն

Նախապատրաստական դասընթացներ դատավորի, դատախազի, քննիչի թեկնածու դառնալ ցանկացողների համար

Արդարադատության ակադեմիա

«Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ը 2023 թվականի մայիսի 3-ից հայտարարում է 6 առարկայական ծրագրերով դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգմանը, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար նախապատրաստական դասընթացների մեկնարկի մասին:

Նախապատրաստական դասընթացների ունկնդիր դառնալու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 27-ը, ժամը 17:00-ն Արդարադատության ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին ներկայացնել.

1)    դիմում՝ դասընթացին մասնակցելու ցանկության մասին,

2)    անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ներկայացնելով բնօրինակը,

3)    դասընթացի մեկ ամսվա վարձի վճարման անդորրագիրը (հարյուր հիսուն հազար ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի թիվ 11811009845606 հաշվեհամարին):

Դասընթացն ավարտելուց հետո ունկնդիրները, դասընթացի շրջանակներում ձեռքբերված գիտելիքների ստուգման և նախատեսված որակավորման ստուգմանը պատշաճ ներկայանալու նկատառումներից ելնելով, Արդարադատության ակադեմիայում կհանձնեն համապատասխան ձևաչափով քննություն՝ առանց որևէ իրավական հետևանքների:

Դասընթացն անցած ունկնդիրներին կտրամադրվեն ավարտական վկայականներ:

Առավել մանրամասն՝ տե՛ս կից Ուսուցման ծրագրում:

Դիմումի ձևը՝ այստեղ։