ԳլխավորԼուր

Արդարադատության ակադեմիայում դիպլոմներ են հանձնել

Արդարադատության ակադեմիայում դիպլոմներ են հանձնել

Հունիսի 16-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեներում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2023 թվականի ցուցակներում ընդգրկված ունկնդիրներին: Խմբերում ընդգրկված են համապատասխանաբար 31 և 2 ունկնդիր:

«Այսօր մեր համատեղ աշխատանքի արդյունքների ամփոփման օրն է: Հույս ունեմ, որ այստեղ ձեռք բերված հմտություններն ու կարողությունները կարողանալու եք ներդնել ի նպաստ քննչական մարմինների գործունեության զարգացման»,- նշեց ռեկտորը՝ շնորհավորելով և բարի երթ մաղթելով շրջանավարտներին:

Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին ռեկտորին և Ակադեմիայի աշխատակազմին ուսումնառությունը պատշաճ կազմակերպելու համար: