ԳլխավորԼուր

Արդարադատության ակադեմիայում բանավոր քննություն էր

Հունիսի 7-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված անձանց բանավոր քննությունը, հայտնում են ակադեմիայի լրատվական ծառայությունից:

Ուսումնառության ընդհանուր տևողությունը 122 ակադեմիական ժամ է: Մասնագիտական պատրաստումը նախատեսվում է ավարտել հունիսի 13-ին: