ԳլխավորԼուր

Միասնական քննությունների վերաբերյալ ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները

ՃՇՀԱՀ-ում մեկնարկել են ներբուհական քննությունները

Հուլիսի 4-ին մեկնարկել են 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության 3-րդ  փուլի միասնական քննությունները, որոնք կավարտվեն հուլիսի 10-ին։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղակացնում է, որ մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին, այլ կերպ ասած, այդ օրը դիմորդծ կիմանա՝ ընդունվե՞լ է, թե՞ ոչ։

«7,5-ը նվազագույն դրական միավորն է, այդպես եղել և լինելու է միշտ։ Եթե երկու քննությունից գոնե մեկից 7,5-ից ցածր եք ստացել, ուրեմն Դուք չեք մասնակցի մրցույթին, որովհետև անբավարար եք ստացել (նույնիսկ եթե 2-րդ առարկայի միավորը բարձր է)։ Չեք կարող մասնակցել նաև հուլիսի 18-ից հետո հայտարարվող թափուր տեղերի մրցույթին, որովհետև պետք է ունենաք դրական՝ առնվազն 7,5 միավոր ամեն առարկայից»,-գրել է նա։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews