ԳլխավորԼուր

Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքը Հայաստան արգելվել է

Հայ-ռուսական համալսարանի դասախոս, փորձագետ Կարեն Իգիթյան

Հայ-ռուսական համալսարանի դասախոս, փորձագետ Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ արգելվել է:

Այդ մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։

«Այսպիսով, ընկերներ, ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան։ Պյատիգորսկից վերադառնում էի Երևան, որտեղ մասնակցում էի «Կովկասյան երկխոսությանը», խոսել եմ արմատականության մասին, որը Թուրքիան տարածում է Կովկասում։

Հայաստան ժամանելուց հետո ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցները հայտարարեցին, որ իմ մուտքը երկիր արգելված է։ ԱԱԾ և օդանավակայանի անվտանգության աշխատակիցներին՝ ոչ մի հարց. իրենց պահել են մաքսիմալ կոռեկտ և պրոֆեսիոնալ։ Իսկ ահա Հայաստանում իշխող ուժերին հարցեր կան (հռետորական). որն է արգելքի պատճառը: Այն, որ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու հանդես եմ եկել ԶԼՄ-ներո՞ւմ: Թե որ խոսել եմ Թուրքիայի կողմից տարածվող արմատականության մասին։ Ես ապրել և աշխատել եմ Հայաստանում վերջին 16 տարիներին։ Ափսոս, որ հիմա չեմ հանդիպի հարազատներիս, գործընկերներիս՝ դասախոսներիս, ընկերներիս և ուսանողների հետ։

Դասավանդողները կհասկանան, թե ինչն է հատկապես տխրեցնում այս իրավիճակում. անհանգստանում ես այն երեխաների համար, ովքեր սպասում էին մեր դասախոսություններին, ուզում էին դիպլոմային աշխատանքներ գրել իմ ղեկավարությամբ: Ամեն դեպքում, սա ոչ թե վերջն է, այլ նոր փուլի սկիզբը։ Կապի մեջ կլինենք»,-գրել է Իգիթյանը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews