Քեմբրիջի համալսարանը որոշել է անգլերեն լեզվի ֆակուլտետի դասախոս եւ Չերչիլի քոլեջի անդամ Փրիյամվադա Գոպալին պրոֆեսորի կոչում շնորհել, որպեսզի «աջակցեն նրան Twitter-ում կատարված գրառումից հետո»։ Գրառման մեջ նա նշել էր. «Սպիտակների կյանքերը նշանակություն չունեն», տեղեկացնում է Daily Mail-ը։
Այդ գրառումը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում, եւ Գոպալի հասցեին սկսել են սպառնալիքներ հնչել։ Օգտատերերը նաեւ զանգվածաբար բողոքել են գրառման դեմ Twitter-ում, եւ գրառումը ջնջվել է այնտեղից։
Սակայն Քեմբրիջի ղեկավարությունը որոշել է աջակցել իր աշխատակցուհուն՝ նշելով, որ դասախոսներն իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնելու։
«Այդ հարձակումները բացարձակ անթույլատրելի են եւ պետք է դադարեցվեն»,-հայտարարել են Քեմբրիջում։
Միաժամանակ խնդրագրերի change.org կայքում ստորագրահավաք է սկսվել՝ Գոպալին ռասիստական հայացքների համար համալսարանից ազատելու պահանջով։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։