Երևանի Աբովյան փողոցի շենքերից մեկի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի փոխանցմամբ`այսօր, ժամը 16:00–ի սահմաններում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան 35 շենքի փողոցային հատվածում տղամարդու դի կա:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է:
Նախնական տեղեկություններով՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 82-ամյա պրոֆեսոր Ս. Հ.-ն էր, որը նախկինում դասախոս է աշխատել հայաստանյան բուհերից մեկում: