ԳլխավորԼուր

Զինծառայողի կախված դին հայտնաբերվել է զինվորական ավանի արհեստանոցում

Այսօր զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհանման ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտի դին՝ առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

«Նախնական տվյալներով՝ զինծառայողն ինքնասպանություն է գործել»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Comment here