ԳլխավորԼուր

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների գերմանական հաջողությունները

Հայաստանում ֆրանսիական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողներ Հայկուհի Նիկոլայանը, Գոհար Հովսեփյանը, Սվետլանա Մկրտչյանը, Վեներա Գևորգյանը և Արամ Հովսեփյանն արժանացել են գերմանական ԴԱԱԴ կազմակերպության կողմից շնորհվող կրթաթոշակներին։ Տեղեկությունը հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։

«Գերմաներենի ամբիոնն ինչպես միշտ հպարտանում է իր ուսանողներով և մաղթում շարունակական հաջողություններ»,-մասնավորապես ասված է գրառման մեջ։

Ուսանողներն իրենք նշում են, որ 2021 թվականի ամառը նշանավորվեց նրանով, որ ունեցան հնարավորություն սովորելու Գերմանիայի առաջատար համալսարաններից մի քանիսում` որպես գերմաներեն լեզվի և գերմանական մշակույթի ամառային դպրոցի ինտենսիվ կուրսերի ուսանողներ։

«Համալսարանական գրաֆիկով ամեն օր ուսումնասիրել ենք գերմաներենի ամենախորը և ամենահետաքրքիր տեսանկյունները, զարգացրել ենք լեզվի բոլոր ունակությունները, շփվել ենք ամբողջ աշխարհից տարբեր գերմանախոս ուսանողների հետ, մասնակցել ենք մշակութային միջոցառումների։ Ցավոք սրտի ուսումնառությունը կորոնավիրուսը պայմանավորված տեղի ունեցավ առցանց տարբերակով, սակայն դա չազդեց որակի և ինտերակտիվության վրա` շնորհիվ պրոֆեսիոնալ մասնագետների և բարձրակարգ կազմակերպվածության։

Այս ամենի հետևանքով ունեցանք բավականին գոհացուցիչ արդյունքներ, զարգացրինք գերմաներենի խոսակցական ունակությունները, շփվեցինք նոր երիտասարդ գերմանախոսների հետ և ունեցանք ստացված և պրոդուկտիվ ամառ»,-նշել են կրթաթոշակառուները։

Comment here