ԳլխավորԼուր

Ալեքսանդրա Գրիգորյանը կրկին դարձել է ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյան

Ալբանիայում ընթացող երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության 57 կգ կանանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 90 կգ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր:

Գրիգորյանն առաջինն էր նաև հրում վարժությունում՝ 106 կգ, 109 կգ ու 112 կգ արդյունքով:

Երկամարտի 202 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը կրկին ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում:

Հիշեցնենք, որ Ալեքսանդրան Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2025 թվականին, իսկ 2026-ին դարձել էր Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն։

Եվրոպայի երիտասարդների և Մ23 առաջնությունը ընթանում է Ալբանիայի Դուրես քաղաքում հոկտեմբերի 12-ից 19-ը: Մրցաշարին մասնակցում են 39 երկրների շուրջ 390 մարզիկներ: