ԳլխավորԼուր

Լևիկ Միքայելյանը հաղթել է ադրբեջանցուն ու դարձել Եվրոպայի չեմպիոն

Լևիկ Միքայելյանը հաղթել է ադրբեջանցուն ու դարձել Եվրոպայի չեմպիոն

Սերբական Զրենյանին քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակչում Լևիկ Միքայելյանը գոտեմարտել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալլահվերդիևի հետ և 2։1 հաշվով հաղթանակ տարել՝ կարիերայում երկրորդ անգամ նվաճելով չեմպիոնի կոչումը։

Մեկնարկում Միքայելյանը առավելության է հասել Մոլդովայի ներկայացուցիչ Վասիլյե Մարկուի (4։1) և բուլղարացի Էրդալ Գալիպի (1։1) նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Տոլգա Օզբեկին:

Խաչատուր Խաչատրյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել. 125 կգ քաշայինների պայքարում Խաչատրյանն ընդամենը 40 վայրկյանում հաղթել է Բելառուսը ներկայացնող Ստիապան Մանդրիկին՝ կարիերայում երկրորդ անգամ դառնալով երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։

Այսօր ավելի վաղ բրոնզե մեդալի համար գոտեմարտել է 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը, որը սակայն զիջել է Ռուսաստանը ներկայացնող Մուստաֆագաջի Մալաչդիբիրովին։

Հիշեցնենք, որ մարտի 10-ինէլ  Արման Հարությունյանը (57 կգ) և Դավիթ Մարգարյանն (70 կգ) էին բրոնզե մեդալներ վաստակել։

Նշենք, որ Սերբիայի Զրենյանին քաղաքում մարտի 9-ից 15-ը անցկացվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Ազատ ոճում Հայաստանը կներկայացնեն 10 մարզիկներ, իսկ հունահռոմեականում` 10 մարզիկներ։ Ազատ ոճայինները պայքարը սկսել են մարտի 9-ին, իսկ հունահռոմեականները պայքարը կսկսեն մարտի 13-ին:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews