ԳլխավորԼուր

Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ արծաթե, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Սամվել Գասպարյան, ծանրամարտ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը երկամարտի 396 կգ արդյունքով (180+216) արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ երկամարտի 394 կգ արդյունքով (182 + 212):

Պոկում վարժությունում Կարապետյանը գլխավերևում պահելով 182 կգ կշռող ծանրաձողը՝ դարձել է փոքր ոսկե մեդալակիր, իսկ Սամվել Գասպարյանը 180 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալը:

Հրում վարժությունում Գասպարյանը նվաճել է փոքր արծաթե մեդալը, իսկ Կարապետյանը գրավել է 5-րդ տեղը:

Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Այսօր՝ փետրվարի 19-ին, Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգա ևս 3 ծանրորդ: Ժամը 19:00-ից մրցահարթակը կտրամադրվի 109 կգ քաշային ծանրորդներին. այս քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Պետրոս Պետրոսյանը: Ժամը 22:00-ից մրցահարթակ դուրս կգան Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Տաթև Հակոբյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը: