ԳլխավորԼուր

Ծանրամարտի ԵԱ. Հռիփսիմե Խուրշուդյանը գրավեց 5-րդ տեղը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում  Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը 6 տարվա դադարից հետո կրկին մասնակցեց Եվրոպայի առաջնությանը:

Պոկում վարժությունում Խուրշուդյանը երեք մոտեցումներից միայն երկուսը հաջող կատարեց` 102 կգ և 105 կգ: Այս ձևում նա 4-րդն էր: Հրում վարժությունում հայ ծանրորդը միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ: Նա գլխավերևում պահեց 122 կգ: Երկամարտի 227 կգ արդյունքով Հռիփսիմե Խուրշուդյանը գրավեց 5-րդ տեղը:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոններ էին դարձել Ռաֆիկ Հարությունյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, փոխչեմպիոններ՝ Արա Աղանյանն ու Սամվել Գասպարյանը։

Արսեն Մարտիրոսյանը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ: