ԳլխավորԼուր

Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 172 կգ, այնուհետ`176 կգ: Հրում վարժության ժամանակ հայ ծանրորդը երեք հաջող մոտեցում ունեցավ 208 կգ, 211 կգ և 214 կգ:

Երկամարտի 390 կգ արդյունքով Գասպարյանը գրավեց երկրորդ տեղը։  Երկամարտի 392 կգ արդյունքով չեմպիոն դարձավ Բուլղարիան ներկայացնող Դեյվիդ Ֆիշերովը:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոններ էին դարձել Ռաֆիկ Հարությունյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, փոխչեմպիոն՝ Արա Աղանյանը:

Այսօր մրցահարթակ դուրս կգան նաև Արսեն Մարտիրոսյանը ու Հռիփսիմե Խուրշուդյանը։