ԳլխավորԼուր

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Վարազդատ Լալայան

Երևանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 462 կգ արդյունքով (212+250 կգ) կարիերայում երկրորդ անգամ դարձել է ԵԱ-ի արծաթե մեդալակիր, իսկ Սիմոն Մարտիրոսյանը ԵԱ-ում նվաճել է բրոնզե մեդալ՝ երկամարտի 440 կգ արդյունքով (195 + 245 կգ):

Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Պոկում և հրում վարժություններում ևս հայ գերծանր քաշային ծանրորդներն արժանացել են փոքր արծաթե և փոքր բրոնզե մեդալներին համապատասխանաբար:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կարիերայում 7-րդ անգամ նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ արժանանալով նաև առանձին վարժությունների ոսկե մեդալներին: Տալախաձեն Եվրոպայում առաջինն է ճանաչվել երկամարտի 474 կգ արդյունքով:

Նշենք՝ Հայաստանի հավաքականը Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ երկամարտի 13 մեդալով, որից 4-ը՝ ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե: Հայաստանի տղամարդկանց հավաքականի բոլոր տասը մարզիկներն էլ դարձան ԵԱ-ի մեդալակիրներ:

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյան

Ծանրորդ Վարազդատ Լալայան

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երեւանում. ՄՀՀ