ԳլխավորԼուր

Գառնիկ Չոլակյանը երրորդ ոսկին բերեց Հայաստանի ծանրամարտի հավաքականին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականին երրորդ ոսկե մեդալը բերեց 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալներ են նվաճել Ժորա Գրիգորյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը։

Ռաֆիկ Մինասյանը գրավել է 2–րդ, Սեյրան Խուդանյանը՝ 5–րդ հորիզոնականը։