ԳլխավորԼուր

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վրաերթի է ենթարկել չթույլատրված հատվածով անցնող երիտասարդին

Ապրիլի 12-ին, ժամը 22.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող 27-ամյա Կամո Ամիրխանյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

«Մերսեդեսի» վարորդը ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանն է, որը երեկ էր վերադարձել Մոսկվայից։

Նա զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն տուժածը ճանապարհին մահացել է:

Հարուցվել է քրեական գործ։

Comment here