ԳլխավորԿրթաթոշակՈւսումնառություն արտերկրում

Ուսման հրավեր Ֆիրդուսու անվան համալսարանից

Իրանի Իսլամական Հանրապետության Մաշհադ քաղաքի Ֆիրդուսու անվան համալսարանը 2021-2022 ուսումնական տարվա համար բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսումնառելու նպատակով օտարերկրյա քաղաքացիներին տրամադրում է 12 կրթաթոշակային տեղ (ամբողջական և մասնակի): Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Կրթաթոշակները տրամադրվում են մեկ կրթական աստիճանի համար:

Դիմելու վերջնաժամկետ է սահմանված ս.թ. մայիսի 20-ը:

Վերջնական արդյունքները կամփոփվեն ս.թ. հունիսի 20-ին:

Կրթաթոշակներին դիմելու պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութից կամ https://intr.um.ac.ir կայքէջից:

Comment here