ԳլխավորԿրթություն

Ի գիտություն ԱրՊՀ ընդունված դիմորդների (առկա ուսուցում)

Ի գիտություն Արցախի պետական համալսարանի առկա ուսուցման համակարգի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի արդյունքներով հաշվեգրված դիմորդների

📍Համաձայն Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգի` ընդունելության մրցույթի արդյունքներով հաշվեգրված դիմորդները (ընդունվածները) պետք է մինչև սույն թվականի օգոստոսի 5-ը ԱրՊՀ ընդունող հանձնաժողովին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

✅ ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ /բնօրինակը/,
✅ 6 լուսանկար /3X4 սմ չափսի/,
✅ անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական/ բնօրինակը
✅ զինվորական գրքույկ /բնօրինակը/՝ առկայության դեպքում
✅ սոցիալական վիճակը հաստատող տեղեկանք /առկայության դեպքում/
✅ միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմներ /առկայության դեպքում/

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 047-95-09-47, 097 25 25 50 հեռախոսահամարներով:

Comment here