ԳլխավորԼուր

Օդի ջերմաստիճանը Հայաստանում կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 24-25-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Երևանում  մայիսի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի ցերեկը 17-19, երեկոյան՝ 13-15, գիշերը՝ 7-9 աստիճան։