ԳլխավորԼուր

Մեկ օրում Հայաստանում 7 վրաերթ է արձանագրվել, տուժածներից 3-ը երեխաներ են

Վրաերթ

ՀՀ ոստիկանության տվյալներով՝ Հայաստանում մարտի 18-ին 7 վրաերթ է արձանագրվել, տուժածներից 3-ը երեխաներ են։

Մարտի 18-ին, ժամը 06.00-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան փողոցում վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Մարտի 18-ին, ժամը 12.00-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Էրեբունու փողոցում վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Մարտի 18-ին, ժամը 22.30-ին, «Շևրոլե» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Նուբարաշենի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Մարտի 18-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «Շեվրոլե» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Հովտաշատ գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Մարտի 18-ին, ժամը 08.05-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Մաշտոց-Սպանդարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Մարտի 18-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Մարտի 18-ին, ժամը 15.10-ի սահմաններում, «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենայի վարորդը Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: