ԳլխավորԼուր

Ստեփանակերտում ներքաղաքային տրանսպորտը չի աշխատում անվտանգության նկատառումներից ելնելով

Ստեփանակերտ

Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով Արցախի մայրաքաղաքում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների բաժնի պետ Էդգար Ավանեսյանը:

«Առատ ձյան պատճառով ներքաղաքային տրանսպորտի հավաքակազմը դուրս չի եկել աշխատանքի: Այս պահի դրությամբ հանրապետության տարածքում բոլոր ուղղություններով ավտոճանապարհները սպասարկող ընկերություններն իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ։ Սակայն ձյան հոսքը չի դադարում, և, անվտանգությունից ելնելով, դեռևս հնարավոր չէ ներքաղաքային տրանսպորտի գործարկումը»,-տեղեկացրել է Է. Ավանեսյանը:

Հավելենք, որ այսօր Ստեփանակերտում շուրջ 30-40 սմ ձյուն է նստել։