ԳլխավորԼուր

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ»-ը

Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ի՞նչ է սա նշանակում

Աշխատող ծնողները (այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը և խնամակալը) կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։

Ինչպե՞ս է գործելու նոր կարգավորումը

Ծնողական ժամը տրամադրվում է հետևյալ ծավալով․

  • մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 30 րոպե,
  • մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 1 ժամ,
  • մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին՝ օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։

Ինչպե՞ս օգտվել

Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել այն։

Ծնողական ժամի կիրառման ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում՝ միջին աշխատավարձը (բացառությամբ պարգևատրման գումարների)։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews