Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Հարությունյանի եղբայրը, տեղեկացնում են ՀՀ Արմավիրի մարզպետարանից։
Մայրիկի՝ Սիրանուշ Հովհաննիսյանի խոսքով՝ տունը լցվել է զոհված Միքայելի շնչով՝ վերաիմաստավորելով ընտանիքի անդամների կյանքը:
Երեխային ծնողներն անվանակոչել են հենց եղբոր անունով` Միքայել:
Միքայել Կորյունի Հարությունյանը ծնվել է 2001 թվականին Էջմիածնի տարածաշրջանի Ջրառատ գյուղում։ Զինվորական ծառայություն է իրականցրել Ասկերանի զորամասում։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 11–ին։