Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ՅՈՒՆԻՍԵՖ-ը պահանջում է դադարեցնել ռազմական գործողությունները

Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, հոկտեմբերի 6-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունները:

«Արդեն 10 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվել է: Ըստ տեղեկությունների, չորս երեխա սպանվել է, իսկ ևս յոթը՝ վիրավորվել։ Եթե մարտերը չդադարեն, այս թիվը ցավալիորեն կաճի: Մարտերի հետևանքով ոչնչանում են տները, վնասվում դպրոցներն ու այլ կարևոր ենթակառուցվածքները:

Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում՝ պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները հետագա վնասներից՝ միջազգային և մարդասիրական իրավունքին համապատասխան:

Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից»,- նշված է հայտարարությունում:

Լուսանկարում՝ ռմբակոծված դպրոց Ստեփանակերտում։

Comment here