Մի նոր ողբերգություն. մեր ուսանողի մահվան լուրից դեռ ուշքի չեկած՝ կրկին մահվան լուր։ Մեր երիտասարդ, 22-ամյա շրջանավարտ Պարգև Տերոյանը զոհվել է մարտում՝ հանուն հայրենիքի, տեղեկացնում են Հայաստանում ֆրանսիական համալսարանից (UFAR)։
«Մենք հպարտ էինք այս գերազանց ուսանողով, երբ 2019-ին նա փայլուն կերպով ավարտեց ՀՖՀՀ-ն։ Պարգևը կենսուրախ և կյանքով լեցուն երիտասարդ էր՝ խոստումնալից ապագայով։ Անկեղծ, արժանապատիվ, ուժեղ տղամարդ էր։ 2019-ին զինծառայության մեկնելով՝ նա ընտրեց իր կյանքը հայրենիքին ի սպաս դնելը։
ՀՖՀՀ-ի ողջ անձնակազմը ցավում է այս անդառնալի կորստի համար։
Մտովի և մեր աղոթքներով նրա ծնողների, ընտանիքի և ընկերների հետ ենք»,-նշված է բուհի գրառման մեջ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։