Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

«Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները». Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր, գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները:

Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:

Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-նշված է գրառման մեջ:

Comment here