Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հավերժական ուսանողների դիպլոմներ՝ պատերազմում զոհված ՀՖԿՍՊԻ ուսանողներին և շրջանավարտներին

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողների և ղեկավար կազմի նախաձեռնությամբ Արցախյան 44-օրյա և 2016 թվականի Ապրիլյան պատերազմների մասնակից ուսանողներին և շրջանավարտներին, ովքեր զոհվել են հայրենիքի պաշտպանության մարտերում, շնորհվեցին ավարտական դիպլոմներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Խնկարկում» խորագրով հուշ-երեկոն մեկնարկեց մեկ րոպե լռությամբ:

«Այս հուշ-երեկոն մեր հարգանքի տուրքն է, որ մատուցում ենք հայրենիքի պաշտպանության համար ընկած մեր ուսանողներին ու շրջանավարտներին: Այս կերպ ուզում ենք ինչ-որ կերպ ծնողների վիշտը կիսել: Բուհը միջոցառումների երկու տարբեր ձևերով կհիշի մեր եղբայրներին՝ այս երեկոն և ինստիտուտում անցկացվող հիշատակի մրցաշարերով, որը շարունակական կլինի»,- ասաց ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը:

Վերջինիս խոսքով՝ այն ուսանողները, որոնք այդպես էլ չստացան իրենց ավարտական դիպլոմները, գիտական խորհրդի որոշմամբ կստանան հավերժական ուսանողի դիպլոմներ և կհամալրեն բուհի «Անմահների գունդը»:

Երեկոյին ներկա էր ՀՀԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ով նաև դասավանդում է բուհի «Մարզական լրագրություն» ամբիոնում:

Բուհից ավել քան 450 մարդ մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին: Հայրենիքի պաշտպանության մարտերում ընկել է 41-ը: Ապրիլյան պատերազմում զոհվել էր 4 ուսանող:

Comment here