Երեւան, սեպտեմբերի 30, կեսօր։
Բարձրահարկ շենքի բակում 3 երիտասարդ կին երեխաներին մանկասայլակներով «թարմ օդի են հանել»։ Արեւը արդեն թուլացող, բայց դեռ վառում է, ու կանայք ստվեր գտած՝ կամացուկ զրուցում են։
Մայրերի կողքերով վազվզում-խաղում ու հընթացս էլ զրուցում են մի քանի 7-8 տարեկան աղջնակներ։
-Դու տեսե՞լ ես՝ ինչ սիրուն տետրեր ունեմ։
-Իսկ ես նոր հեռախոս ունեմ, բայց տանն է։
-Իմ հորաքույրը երեկ ինձ շորիկ է նվեր բերել։
-Իսկ իմ պապան գնացել է պատերազմ։
Մի պահ լռություն տիրեց։ Ու կրկին շարունակեցին զրուցել.
-Իսկ դու գիտես…
Ա. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Comment here
You must be logged in to post a comment.