ԳլխավորԽոսք

Ամենակարևորը մարդուն մտածել սովորեցնելն է. Բերտոլտ Բրեխտ

Բերտոլտ Բրեխտ

Այսօր գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր, թատերական գործիչ, արվեստի տեսաբան, «Բեռլիներ անսամբլ» թատրոնի հիմնադիր Բերտոլտ Բրեխտի (10 փետրվարի, 1898 — 14 օգոստոսի, 1956) ծննդյան օրն է։

Նշանավոր գործերից են՝ «Բարի մարդը Սեզուանից», «Գալիլեյի կյանքը», «Երեքգրոշանոց օպերա», «Սպանդանոցների սուրբ Հովհաննան», «Երրորդ ռայխի ահն ու հուսահատությունը», «Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները», «Շվեյկը Երկրորդ աշխահամարտում», «Կովկասյան կավճե շրջան» թատերգությունները։

Ներկայացնում ենք գրողի մի քանի մտքեր։

***

• Անլուրջ մարդը, ով չգիտի ճշմարտությունը, արտահայտվում է վերացական, ամբարտավան և անճիշտ:

• Դժբախտ է այն երկիրը, որը հերոսների կարիք ունի։

• Ոչխարները քայլում են և թմբուկներ խփում, որը պատրաստված է իրենց իսկ կաշվից։

• Պարտվածները պետք է հիշեն, որ պարտությունից հետո էլ աճում ու բազմապատկվում են այսօրվա հաղթողին սպառնացող հակասությունները։

• Բանականության հաղթանակը կարող է լինել միայն բանականնների հաղթանակը։

• Ամենակարևորը մարդուն մտածել սովորեցնելն է։

• Ոչինչ այնքան խորթ չէ արվեստին, որքան «ոչնչից ինչ-որ բան ստեղծելու» ջանքերը:

• Անտանելի է ապրել մի երկրում, որտեղ հումորի զգացում չկա, բայց ավելի անտանելի կլիներ ապրել մի երկրում, որտեղ հումորի զգացումն անհրաժեշտ է գոյատևելու համար։

• Մեկ ուժեղ մտքի համար ես պատրաստ եմ զոհաբերել ցանկացած կնոջ, գրեթե ցանկացած: Մտքերը շատ ավելի քիչ են, քան կանայք:

• Պարտությունից հետո նույնիսկ իշխանություններն են որոշ ժամանակ դառնում պացիֆիստներ։ Հաղթանակից հետո նույնիսկ հասարակ մարդն է դառնում պատերազմի կողմնակից, համենայնդեպս մինչև պարզվի, որ նրա համար հաղթանակն այնքան էլ չի տարբերվում պարտությունից։

• Ես նստած եմ ճանապարհի եզրին: Վարորդը փոխում է մեքենայի անիվը: Ինձ չի հետաքրքրում, թե որտեղից եմ գնում, ինձ չի հետաքրքրում, թե ուր եմ գնում: Ուրեմն ինչու եմ ես այդքան անհամբեր նայում այն մարդուն, որը փոխում է անիվը:

• Թույլ հիշողությունը մեզ ուժ է տալիս: