ԳլխավորԼուր

Կարին Տոնոյանը դադարեցնում է քաղաքական գործունեությունը

Կարին Տոնոյան

«Հայ ասպետ» ԿԲՀ-ի հիմնադիր-տնօրեն, «5165» շարժման նախկին առաջնորդ, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, որոշել է դադարեցնել քաղաքական գործունեությունն ու առավել ակտիվ զբաղվել հասարակական գործունեությամբ։

«Տեղեկացնում եմ, որ վերջին շրջանում հայոց բանակում կատարվող դեպքերի և տիրող իրավիճակի պատճառով այս պահին առավել կարևորելով հայոց բանակի և զինվորի առջև ծառացած խնդիրների ուսումնասիրումն ու իմ հնարավորությունների սահմանում դրանց լուծմանը աջակցելը, և հասկանալով, որ ընդիմադիր քաղաքական գործչին միշտ փորձելու են հեռու պահել բանակից, որոշում եմ կայացրել դադարեցնել իմ քաղաքական գործունեությունը և ամբողջովին նվիրվել հայ զինվորի և հայոց բանակի խնդիրների լուծման աջակցությանը:

…Իմ քաղաքական գործունեության մոտ երկու տարվա ընթացքում ես խորապես ընկալեցի 2 բան. այն, որ տարիներ շարունակ երկրում տարվող հակամարդկային, հակաժողովրդական, հակազգային քաղաքականության արդյունքում ժողովրդի մեջ ձևավորվել է քաղաքականությամբ զբաղվող ցանկացած անձի և ուժի նկատմամբ անվստահություն, անհավատություն ու խորշանք, և այն որ ազնիվ ու կարող մարդիկ խուսափելով այս կամ այն կերպ մասնակիցը դառնալ երկրում վարվող քաղաքականությանը, քաղաքականությամբ զբաղվող ապիկարներին են թողնում մեր և մեր զավակների ճակատագիրը»,-մասնավորապես նշված է Տոնոյանի ֆեյսբուքյան էջում: