ԳլխավորԼուր

Ռուբեն Վարդանյանը քաղաքականություն է մտնում

Ռուսաստանցի գործարար, սոցիալական ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանը որոշել է Հայաստանում քաղաքականությամբ զբաղվել, սակայն վարչապետի կամ նախագահի պաշտոնին նա չի հավակնում։ Այս մասին Վարդանյանը հայտարարել է Հանրային հեռուստաալիքի եթերում։

Վարդանյանի՝ քաղաքականությամբ զբաղվելու որոշումը հասունացել է պատերազմից ու Արցախի տարածքների զգալի մասի կորստից հետո։ Գործարարի խոսքով՝ նա գնահատել է բոլոր ռիսկերն ու հնարավոր բարդությունները, բայց Արցախում պատերազմը կարմիր գիծ է դարձել։

«Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ։ Ես կուսակցություն չունեմ, բայց վստահ գիտեմ, որ կաջակցեմ այն կուսակցություններին, որոնք ոչ թե մեկ անձի շուրջ են կազմակերպվում, այլ գաղափարների», — ասել է նա։

Միևնույն ժամանակ նա չի թաքցրել, որ իրեն մեղավոր է համարում Հայաստանում ու Արցախի ներկայում տիրող իրավիճակի համար։

Comment here