ԳլխավորԽճանկար

«Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը»

Այսօր Բաքվի բանտում Արցախի այլ ռազմաքաղաքական ղեկավարների հետ գտնվող, գործարար, բարերար, հասարակական գործիչ, «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, աշխարհի ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցման նախաձեռնող, Հայաստանի UWC Dilijan College-ի և «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։

Ներկայացնում ենք Արտյոմ Աղաբեկովի «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» կինոնկարը, որտեղ Վարդանյանի ընկերներն ու գործընկերները պատմում են նրա կրթական և հումանիտար նախագծերի մասին ու կիսվում իրենց մտքերով, թե ինչու Ռուբենը որոշեց տեղափոխվել Արցախ և ինչո՞ւ այլ կերպ չէր կարող։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews