ԳլխավորԼուր

Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել. ՆԳՆ

Մայիսի 25-ին, ժամը 14:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել, հայտնում են ՆԳՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Էջմիածին» երկաթուղային կայարանի մոտակայքում Գյումրի-Երևան երթուղին սպասարկող մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել Ն. Է.-ին (ծնվ. 2009 թ.), ով տեղում մահացել է:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews