ԳլխավորԼուր

Կաննի 78-րդ կինոփառատոն. իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «գաղտնի» ֆիլմն արժանացավ գլխավոր մրցանակի

Իրանցի կինռեժիսոր Ջաֆար Փանահին

Ֆրանսիայում ավարտված Կաննի 78-րդ կինոփառատոնում «Ոսկե արմավենուն» է արժանացել իրանցի կինռեժիսոր Ջաֆար Փանահիի 11-րդ՝ «Պարզ պատահականություն» ֆիլմը։

Փանահին նկարահանել է գաղտնի՝ առանց Իսլամական Հանրապետության թույլտվության։ 2023 թվականին ազատվելով իրանական բանտից,ինչպես նաև Իրանից դուրս գալու արգելքի պատճառով 22 տարվա բացակայությունից հետո առաջին նա վերադարձել է փառատոն և ֆիլմն անձամբ ներկայացրել Կաննում։

«Պարզ պատահականություն» կինոնկարը սկսվում է ճանապարհային պատահարից և շան մահից, այդ միջադեպերը հերոսին տանում են ժամանակին բանտում իրեն խոշտանգած դահճի մոտ և նրան դնում ընտրության առջև՝ կա՛մ լուծել հասցված ֆիզիկական և պոգեբանական հարվածների վրեժը, կա՛մ, այնուամենայնիվ, խնայել:

Փառատոնի երկրորդ մրցանակը՝ «Գրան պրին», ստացելէ նորվեգացի ռեժիսոր Յոակիմ Տրիերի «Սենտիմենտալ արժեք» ֆիլմը. այն պատմում է դերասանուհի դստեր հետ հարաբերությունները վերականգնելու փորձ անող ծերացող հանճարեղ կինոգործչի մասին, որը դստերը հրավիրում է խաղալու իր ամենաանձնական ֆիլմում:

Լավագույն դեբյուտի համար «Ոսկե տեսախցիկ» մրցանակը շնորհվել է իրաքցի ռեժիսոր Հասան Հադիի «Նախագահի տորթը» ֆիլմին:

Տղամարդու լավագույն դերի համար մրցանակը ստացել է բրազիլացի դերասան Վագներ Մոուրան, որը խաղացել է «Գաղտնի գործակալը» ֆիլմում, Կլեբեր Մենդոնսա Ֆիլյոն նույն ֆիլմի համար արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։

Լավագույն սցենարի մրցանակը շնորհվել է բելգիացի սցենարիստներ և ռեժիսորներ Դարդեն եղբայրներին՝ Ժան Պիերին և Լյուկին՝ «Երիտասարդ մայրեր» ֆիլմի համար:

«Կրտսեր քույրը» ֆիլմում մարմնավորած կերպարի համար Նադյա Մելիտին ստացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Նադյա Մելիտի
Նադյա Մելիտի
Ռեժիսոր Յոակիմ Թրիեր
Յոակիմ Թրիեր
Ռեժիսոր Կլեբեր Մենդոնսա Ֆիլյո
Կլեբեր Ֆիլյո
Վագներ Մոուրան ու Մարիա Ֆերնանդա Կանդիդոն
Վագներ Մոուրա