Լոս Անջելեսում երեկ կայացած Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Օսկար» 98-րդ մրցանակաբաշխությունում Փոլ Թոմաս Անդերսոնի «Ճակատամարտ ճակատամարտի հետևից» ֆիլմը «Օսկար»-ի է արժանացել 6 անվանակարգում։
Մրցանակների քանակով երկրորդ տեղում է «Մեղավորները» ֆիլմը, որը ստացել է 4 արձանիկ:
«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Մայքլ Ջորդանը «Մեղավորները» ֆիլմում դերակատարման համար։
Ջեսի Բաքլին ճանաչվել է լավագույն դերասանուհի («Համնետ»)։
Շոն Փենը մրցանակ է ստացել երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարաման համար, սակայն մրցանակաբաշխությանը ներկա չի եղել։
Մրցանակակիրների ամբողջական ցանկը՝ այստեղ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews






