Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուսի» 77-րդ մրցանակաբաշխությունը:
Բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսի «1917» պատմական ֆիլմը հաղթել է «Լավագույն դրամա» անվանակարգում: Մենդեսը «Ոսկե գլոբուս» է ստացել (լուսանկարում) նաեւ լավագույն ռեժիսուրայի համար:
«Դրամատիկ լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Խոակին Ֆենիքսը («Ջոկեր»), «Դրամատիկ լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Ռենե Զելվեգերը («Ջուդի»)։
Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը 3 «Ոսկե գլոբուս» է ստացել՝ հաղթելով «Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ», «Լավագույն սցենարիստ» անվանակարգերում:
Երրորդ արձանիկը ստացել է Բրեդ Փիթը՝ ճանաչվելով երկրորդ պլանի լավագույն դերասան
Լավագույն կարճ հեռուստասերիալ է ճանաչվել «Չեռնոբիլ»-ը։
«Ոսկե գլոբուս» տրվում է ավելի քան 20 անվանակարգում այդ թվում՝ դերասանական աշխատանք, սցենար եւ ռեժիսուրա։


Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։