ԳլխավորԼուր

«Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխություն. հայտնի են հաղթողները

Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխություն

Ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի օրը, «Դվին մյուզիք հոլում» կայացել է Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Գնահատվեցին վերջին երկու տարիներին նկարահանված ֆիլմերը։

Եվ այսպես.

Լավագույն խաղարկային ֆիլմ ճանաչվեց «Ամերիկացի» կինոնկարը /պրոդյուսեր՝ Արման Նշանյան, ռեժիսոր՝ Մայքլ Գյուրջյան/․

Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակ շնորհվեց էդգար Բաղդասարյանին («Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը»)

Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակ շնորհվեց Սուրեն Թադևոսյանին («Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը»)

Լավագույն սցենարի համար մրցանակի արժանացավ էդգար Բաղդասարյանը («Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը»)

Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակը շնորհվեց Մայիս Սարգսյանին («Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը»)

Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակի արժանացավ Նարինե Գրիգորյանը («Ամերիկացի»)

Լավագույն նկարչական ձևավորման համար մրցանակի արժանացան Ներսես Սեդրակյանը և Ավետ Տոնոյանցը («Ամերիկացի»)

Ֆիլմի լավագույն երաժշտության համար մրցանակը շնորհվեց Անդրանիկ Բերբերյանին («Ամերիկացի»)

Լավագույն հնչյունային ձևավորման համար մրցանակի արժանացավ Տիգրան Կուզիկյանը («Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը»)

Լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվեց «Արշալույսի լուսաբացը» ( ռեժիսոր՝ Իննա Սահակյան)

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչվեց «250 կմ» -ը (ռեժիսոր՝ Հասմիկ Մովսիսյան)

Լավագույն անիմացիոն ֆիլմ ճանաչվեց «Թռչող տերևների երգը» ( ռեժիսոր՝ Արմինե Անդա)

«Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության Հատուկ մրցանակը շնորհվեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին՝ կինոյի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Նարինե Գրիգորյանը Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության ժամանակ
Նարինե Գրիգորյանը Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության ժամանակ
Ռուբեն Ջաղինյանն ու Արման Նշանյանը Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության ժամանակ
Ռուբեն Ջաղինյանն ու Արման Նշանյանը Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության ժամանակ
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխություն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխություն
Ռոբերտ Ամիրխանյանը Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության ժամանակ
Ռոբերտ Ամիրխանյանը Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության ժամանակ