ԳլխավորԽճանկար

«Ես ամաչելու բան չունեմ, ես հիանալի տղամարդիկ եմ ունեցել». Սոֆի Մարսո

Նոյեմբերի 17-ին ֆրանսիացի ամենագեղեցիկ և հայտնի դերասանուհիներից մեկի՝ Սոֆի Մարսոյի ծննդյան օրն է։

Սոֆին ծնվել է Փարիզում ՝ արվեստից հեռու մի ընտանիքում. նրա հայրը թրեյլերի վարորդ էր, իսկ մայրը ՝ վաճառողուհի։

Դերասանուհու իրական անունը Սոֆի Դանիել Սիլվիա Մոպուն է։ «Մարսո» կեղծանունն աղջիկն է ընտրել, երբ անցնում էր Մարսոյի պողոտայով՝ Կոդ Պինոտոյի «Բում» ֆիլմի համար ընտրության գնալիս։ Քասթինգի անցնել նրան առաջարկել էր ընկերուհին, եւ տասնչորսամյա Սոֆին ընտրվեց ավելի քան երկու հազար հավակնորդներից։ Ֆիլմի շարունակության՝ «Բում-2»-ի համար երիտասարդ դերասանուհին ֆրանսիական «Օսկար» ՝ «Սեզար» է ստացել՝ «Ամենահեռանկարային կինոդերասանուհին և լավագույն կինոդեբյուտը» անվանակարգում։ Մարսոն առավել հայտնի դարձավ, սակայն, «Ֆորտ Սագան» ֆիլմում նկարահանվելուց հետո, որում խաղացել է Կատրին Դենևի և Ժերար Դեպարդիեի հետ, իսկ Մել Գիբսոնի «Քաջ սիրտը» կտավը նրան համաշխարհային ճանաչում բերեց։

Իր կինոկարիերայի սկզբում Մարսոն քիչ էր մնում բանտում հայտնվեր միլիոն ֆրանկի տույժի պատճառով. այն դերասանուհուն էր ներկայացրել Gaumont ստուդիան, որի հետ համաձայնագիր էին ստորագրել դերասանուհու ծնողները այն ժամանակ, երբ նա դեռ անչափահաս էր։ Ստուդիան ամբողջությամբ և ամբողջությամբ կարգավորում էր Մարսոյի ստեղծագործական կյանքը ՝ որոշելով, թե որ ֆիլմերում է նա նկարահանվելու, կամ ոչ։ Դերասանուհուն այս վերաբերմունքը զայրացրեց, և նա խզեց համաձայնագիրը։ Սոֆիին բանտից խուսափելուն օգնեց նրա այն ժամանակվա սիրեցյալը ՝ լեհ ռեժիսոր Անջեյ Ժուլավսկին. նա լավ փաստաբան վարձեց ու օգնեց գումար գտնել տույժը վճարելու համար։

1985-ին Մարսոն ձայնագրեց Certitude ալբոմը, բայց հաջողություն չունեցավ: Փոփ ոճով ինը երգով ձայնասկավառակի տպաքանակը փոքր էր, այն ամբողջությամբ սպառվեց դերասանուհու երկրպագուների կողմից։

Մարսոյի բոլոր ամուսնությունները ՝ կինոռեժիսոր Անջեյ Ժուլավսկու (նա մեծ էր Մարսոյից 26 տարով, մահացել է 2016 թվականին), պրոդյուսեր Ջիմ Լեմլիի (ծանոթացել է «Աննա Կարենիան» ֆիլմի նկարահանումների ժամանակ, 1997) և դերասան Քրիստոֆեր Լամբերտի հետ «հեռավար էին», և նրանցից ոչ մեկի հետ նա մշտապես չէր ապրում ՝ նախընտրելով կարճատև հանդիպումները: Բացի այդ, դերասանուհին երբեք չի պնդել, որ հարաբերությունները փաստաթղթավորվեն ՝ հայտարարելով.

«Նախընտրում եմ սիրային երդումը թղթային պայմանագրից. ինձ դուր է գալիս հարաբերություններում թեթև անորոշության զգացումը» ։

Պաշտոնապես Սոֆին ամուսնացավ միայն Լամբերտի հետ, ինչը, ինչպես նա ենթադրում էր, չխանգարեց նրանց ամուսնալուծվել դերասանի ալկոհոլային կախվածության պատճառով 2014 թվականին:

Ամուսնալուծությունից 2 տարի անց Մարսոն կարճատեւ սիրավեպ ունեցավ խոհարար ու ռեստորանատեր Սիրիլ Լինյակի հետ, որը հայտնի էր դարձել «Այո, շեֆ» խոհարարական հեռուստաշոուի շնորհիվ։

Սոֆին և Սիրիլը ծանոթացել էին 2015-ի մայիսին՝ Կաննի կինոփառատոնի ժամանակ, որտեղ Լինյակը պատասխանատու էր բոլոր բանկետների և ֆուրշետների համար:

Սոֆին երկու երեխա ունի ՝ որդի Վենսանը ՝ Անջեյ Ժուլավսկուց և դուստր Ջուլիետը՝ Ջիմ Լեմլիից։

Սոֆի Մարսո

1996 թվականին հրատարակված ինքնակենսագրական «Սուտասանը» գրքում Սոֆին գրել է. «Չափից դուրս վաղ սկսված սեռական կյանքն ինձ հիստերիկ ու խոցելի դարձրեց, չէ որ իմ բոլոր սիրավեպերը, որպես կանոն, տխուր ավարտ էին ունենում»։

Նրա խոսքով, միայն Ժուլավսկին է կարողացել իրեն հանգստություն ու երջանկություն պարգեւել։

Այն մասին, թե ինչ է կատարվում անձնական կյանքում հիմա, գիտի միայն ինքը ՝ Մարսոն։

«Ես երբեմն չեմ զսպում իմ զգացմունքները։ Ինձ դուր է գալիս գայթակղության խաղը: Դա ֆլիրտ է, թեթև թերագնահատում, ինտրիգ: Զգալով, որ երկուսս էլ քայլում ենք ձգված պարանի վրայով: Այո, ես սիրավեպեր եմ ունենում գործընկերների հետ: Եվ ես բացարձակապես չեմ ամաչում դրանից: Նման կյանքը նորմալ է դերասանուհու համար։ Ես ամաչելու բան չունեմ։ Ես հիանալի տղամարդիկ եմ ունեցել», — ասել է Մարսոն հարցազրույցներից մեկում։

Բայց չնայած բազմաթիվ հարաբերություններին և համակրանքներին, Սոֆին միշտ իր կյանքի գլխավոր մարդկանց անվանել է որդուն ու դստերը: «Կանայք, ովքեր երեխաներ չունեն, ապրում են կիսով չափ», —հայտարարել է նա:

Հարցին, թե արդյոք նա այժմ ազատ է, Մարսոն հակիրճ պատասխանում է. «Ես սիրում եմ լինել իմ մտերիմների հետ։ Սիրում եմ վաղ առավոտյան անուշահոտ սուրճ խմել լռության մեջ։ Ես սիրեցի միայնությանը: Երկար ժամանակո՞վ՝ չգիտեմ:.. Կանայք անկանխատեսելի են»։

Մարսոն հաջողությամբ փորձում է իրեն նաեւ ռեժիսուրայում, նա արդեն 3 ֆիլմ է նկարահանել։

2012 թվականին Սոֆի Մարսոն ընտրվել է Ֆրանսիայի ազգային հերոսու Մարիաննայի նախատիպ։

Դերասանուհին կտրականապես հրաժարվում է մերկանալ նկարահանման հրապարակում։ «Ինչ էլ որ լինի, դա չէ, – ասում է նա, – ավելի լավ է տորթը խփեն դեմքիդ»:

Սոֆին իրեն ուժեղ կին է համարում ՝ հայտարարելով, որ իր համար ավելի հարմար է ուսը դեմ տալ, քան ուրիշի ուսին հենվել։

Մարսոն մի ժամանակ հայտնի էր որպես տեղափոխությունների մեծ սիրահար. Փարիզում նա 10 տարում 10 բնակարան է փոխել։

Սակայն հիմա խոստովանում է. «Տարիքի հետ մարդուն ավելի ու ավելի քիչ է պետք։  Նախկինում ես սիրում էի ճանապարհորդել, հիմա ամենից շատ սիրում եմ ժամանակ անցկացնել տանը ՝ հարազատ մարդկանց հետ, հարմարավետ միջավայրում»:

Թրգմ. Usanogh.am-ի