ԳլխավորԼուր

Փարիզում բացվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին

Այսօր, աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի 97-րդ տարեդարձի կապակցությամբ, Փարիզի Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում բացվեց մեծ շանսոնյեի կիսանդրին, տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատնից։

Միջոցառմանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, քույրը՝ Աիդա Ազնավուրը, պաշտոնյաներ և համայնքային գործիչներ։

Կիսանդրիի հեղինակն է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ազնավուրի կիսանդրի է բացվել նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։

Comment here