ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում մայիսի 23-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 23-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում մայիսի 23-ին կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր կլինի +19-ից +21, վաղը ցերեկը՝ +30-ից +32, երեկոյան՝ +27-ից +29 աստիճան։

Comment here