ԳլխավորԼուր

Հայաստանում սպասվում են ձյան առատ տեղումներ

Հայաստանում սպասվում են ձյան առատ տեղումներ։ Տեղեկությունը հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով»,–հայտնում են կենտրոնից։