Մոսկվայի բորսայում դոլարը աննախադեպ թանկացում է գրանցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
ԱՄՆ-ի արժույթն այս պահին գնահատվում է 119.91 ռուբլի, եվրոն՝ 130 ռուբլի։
Հայաստանյան բանկերում այս պահին ռուբլու առքը սահմանված է 2.92-ից մինչեւ 4 դրամ, վաճառքը՝ 4.85-ից մինչեւ 6 դրամ։
Հիշեցնենք, որ ռուբլու արժեզրկումը սկսվեց փետրվարի 24-ից, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն սկսելու մասին։