ԳլխավորԼուր

Պուտինը Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու որոշում է կայացրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի, հատուկ ռազմական գործողություն անցկացնելու որոշում է կայացրել։

«Դրա նպատակն է պաշտպանել մարդկանց, որոնք 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրանքի ու ցեղասպանության կիեւյան վարչակարգի  կողմից, ու դրա համար մենք ձգտելու են ապառազմականացնել ու ապաազգայնականացնել Ուկրաինան։ Ինչպես նաեւ հասնել նրան, որ դատվեն նրանք, ովքեր բազմաթիվ արյունոտ հանցագործություններ են կատարել խաղաղ բնակիչների, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների նկատմամբ«,-հայտարարել է Պուտինը ժողովրդին հղված հեռուստաուղերձում։

Նա նաեւ կոչ է արել ուկրաինացի զինվորականներին զենքը վայր դնել ու չկատարել հանցավոր հրամանները։

Պուտինը հայտարարել է նաեւ, որ նպատակ չունեն օկուպացնել Ուկրաինան, այլ ցանկանում են, որ այնտեղով ՆԱՏՕ-ն ընդհուպ չմոտենա Ռուսաստանի սահմաններին։

Հավելենք, որ ՌԴ-ն ճանաչել է Դոնբասի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները փետրվարի 21-ին։