ԳլխավորԼուր

Կիևի մերձակա օդանավակայանում այրվել է աշխարհի ամենամեծ բեռնատար ինքնաթիռը

Բեռնատար ինքնաթիռ An-225 Mriya

Կիևի մերձակայքում Ռուսաստանի զինված ուժերի և ուկրաինական բանակի միջև բախումների հետևանքով այրվել է Գոստոմելի օդանավակայանում կանգնած An-225 Mriya ինքնաթիռը։

Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական կոնցեռնը։ Նշվում է, որ ինքնաթիռի վերականգնումը կարժենա մոտ 3 մլրդ դոլար։

An-225 -ն աշխարհի ամենամեծ ինքնաթիռն էր: Այն նախագծվել և արտադրվել է ԽՍՀՄ-ում, Կիևի մեխանիկական գործարանում 1984-1988 թվականներին, միայն մեկ օրինակով։ Առաջին թռիչքն իրականացվել է 1988 թվականի դեկտեմբերի 21-ին։

Ինքնաթիռը սկսել է գործել 1989 թվականին և կարող էր տեղափոխել 150-200 տոննա բեռ։ Ուկրաինայի անկախության տարիներին An-225–ը շահագործվում էր «Անտոնով» ավիաընկերության կողմից։ Վերջին անգամ Mriya-ն օդ է բարձրացել 2020 թվականի մարտին։